Թբիլիսիում 3 անձ վիրավորվել է

Թբիլիսիի Հերոսների հրապարակի հարակից տարածքում նախորդ գիշեր 3 մարդ է վիրավորվել:

Առկա տեղեկատվության համաձայն, տղամարդկանց միջեւ վիճաբանություն է սկսվել ռեստորաններից մեկում: Վիրավորներից մեկը հիվանդանոցում է: Վերջինիս վերջույթներին առկա են բազմաթիվ կտրվածքներ, նրան գիշերը վիրահատել են:

Ներքին գործերի նախարարությունից  «Ինտերպրեսնյուս»-ին տեղեկացրել են, որ մյուս 2 անձանց հոսպիտալացնելու կարիք չի եղել:

Նրանց տեղեկատվությամբ, հանցագործության մեջ կասկածվող մեկ անձ տեղում ձերբակալվել է:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում Քրեական Օրենսգրքի 120-րդ հոդվածով, ինչը ենթադրում է առողջությանը կանխամտածված թեթեւ վնաս հասցնել:

Թողնել պատասխան