Փոխադարձ վիրավորանքներ եւ քաշքշուկ ՄԱՇ-ի ու իշխող թիմի միջև

«Միացյալ ազգային շարժումը» հանրահավաք է կազմակերպել Բաթումիի թատրոնի դիմաց, որտեղ ընթանում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության համաժողովը։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկել են՝ մարդասպաններ։ Կառավարող թիմին նրանք հիշեցրել են «Միացյալ ազգային շարժման» մահացած անդամ Նուգզար Փուտկարաձեի գործը և մեղադրել սպանության մեջ, ինչին հետևել են փոխադարձ վիրավորանքները և քաշքշուկը։

«Այսօր մենք եկել էինք Բաթումիի դրամատիկական թատրոն՝ խաղաղ արտահայտելու մեր բողոքը, հիշեցնելով նաև Նուգզար Փուտկարաձեի գործը։ Մարդասպանները եկան, հարձակվեցին ինձ վրա, իսկ տղամարդիկ ֆիզիկական բռնության ենթարկեցին ինձ»,- ասել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Խաթունա Բերիձեն։

Ի պատասխան՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներն ընդդիմադիր ցուցարարներին կոչ են արել լքել տարածքը․

«Քանի դեռ ձեր ձեռքին Սաակաշվիլիի լուսանկարն է, մեզ մարդասպան անվանելն ամոթ է»,- հակադարձել են իշխող թիմի ներկայացուցիչները։