Կորոնավիրուսը Վրաստանում. նոյեմբերի 27-ի տվյալները

Նոյեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 058 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 835 306-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 157 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 774 458 մարդ։

Վարակից մահացել է ևս 61 մարդ, ընդհանուր՝ 11 871:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 7.59%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.01%, վերջին 7 օրվանը՝  9.03%: