Վրացական My Way Airlines նոր ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի մայիսից

Վրացական My Way Airlines նոր ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել մայիսից։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

Նոր ավիաընկերությունը սկզբնական փուլում թռիչքներ կիրականացնի 5 ուղղություններով: Տարվա ընթացքում աստիճանաբար թռիչքների թիվը կավելանա:

Այս փուլում ընկերությունը մոտ 100 աշխատակից ունի: Նշվում է, որ այն կկրկնապատկվի չվերթների ավելացման հետ՝ տարեվերջին հասնելով 250-ի:

Տեղեկացնենք՝ 1993  թվականից մինչ օրս Վրաստանում ավիափոխադրումներ էր իրականացնում միայն մեկ ավիաընկերություն՝ Վրաստանի ազգային փոխադրող Georgian Airways-ը։

Թողնել պատասխան