Գերմանիա՛, դու ժողովրդավարության հետ ընդհանուր ոչինչ չունես․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննադատել է Գերմանիային, որտեղ երկու քաղաքներում թուրք նախարարներին արգելվել է թուրքական սփյուռքի հետ ակցիաներ անցկացնել ապրիլի 16-ի հանրաքվեի համար:  Ստամբուլում «Կանանց և ժողովրդավարության» հիմնադրամի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը Գերմանիային մեղադրել է նացիստական մեթոդները կրկնելու մեջ։

«Նրանք մեր ընկերներին հնարավորություն  չեն տալիս ելույթ ունենալ Գերմանիայում: Մի՞թե կարծում եք, թե արգելելով նախարարներին խոսք ասել, հանրաքվեին կհաղթի «Ոչ»-ը: Գերմանիա՛, դու ժողովրդավարության հետ ընդհանուր ոչինչ չունես, քո այսօրվա վարքը նացիստականից ոչնչով չի տարբերվում»,- հայտարարել է Էրդողանը:

Թողնել պատասխան