Նորանշանակ նախարարների կառավարության առաջին նիստը

Oգոստոսի 3-ին Վրաստանի կառավարության  նիստին նախարարի պաշտոնում առաջին անգամ մասնակցել են Պաշտպանության նորանշանակ նախարար  Լևան Իզորիան և Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Նիստից առաջ վարչապետը շնորոհավորել ու հաջողություն է մաղթել նորանշանակ նախարարներին` վստահեցնելով, որ նրանք  իրենց ղեկավարած  գերատեսչություններում բազմաթիվ դրական գործեր են անելու:

Կվիրիկաշվիլին անդրադարձել է նաև հուլիսի 17-ին Աջարիայի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակված  Զուրաբ Պատարաձեի գործունեությանը: Այն գնահատելով դրական, վարչապետը պարզաբանել է, որ այս փոփոխությունը  կապված է Աջարիայի  կառավարության նախկին ղեկավար Արչիլ Խաբաձեի նախընտրական գործընթացում ներգրավվելու հանգամանքով: Նշում է Interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան