Պատրիարքը հանդիպում է Գիորգի Մամալաձեի ընտանիքին

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդն այսօր հանդիպում է ձերբակալված Գիորգի Մամալաձեի ընտանիքի անդամներին: Մամալաձեի ընտանիքի անդամները Իլիա 2-րդի հետ հանդիպում են պահանջում արդեն մի քանի ամիս: Հանդիպման վերջնական համաձայնեցումը ստացել են 2 օր առաջ:  Պատրիարքի հետ հանդիպելու են ձերբակալված Մամալաձեի կինը, մանկահասակ երեխաները եւ ծնողները:

Սպանության փորձի համար ձերբակալված Գիորգի Մամալաձեի եղբայր Թորնիկե Մամալաձեն ասել է, որ Վրաստանի պատրիարքի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալու են պատրիարքարանի փաստաբանի եւ դատախազության կողմից հնչած մեղադրանքներին:

«Կբացահայտենք այն մանրամասները, որոնք, համոզված ենք, պատրիարքը չգիտի, կհիշեցնենք այն փուչ մեղադրանքները, որ հնչում էին պատրիարքարանի, ինչպես նաեւ դատախազության կողմից: Պատրիարքն արտահայտել է իր դիրքորոշումը, ասել է, որ վստահում է հայր Գիորգիին: Ակնկալում ենք, որ նա դարձյալ նույն կարծիքին է»,- հայտարարել է Թորնիկե Մամալաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ զրույցում:

Թողնել պատասխան