Կիևի Բուլգակովի փողոցն անվանակոչվել է Կիկաբիձեի անվամբ

Կիևում ռուս գրող Միխայիլ Բուլգակովի փողոցն անվանակոչվել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեի անունով, հայտնում է ընդդիմադիր «Մթավարի արխին»:

Տեղեկության համաձայն, նշված փոփոխությունը տեղի է ունեցել, այսպես կոչված, ապառուսականացում և ապակոմունիզացիա նախաձեռնության շրջանակներում։

Ուկրաինայի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ անվանափոխվել է 10 օբյեկտ և փողոց:

Նշենք, որ Կիկաբիձեն մահացել է 2023 թվականի հունվարի 15-ին՝ 84 տարեկան հասակում: Կիկաբիձեն հանդես է եկել վրացական խորհրդային մի շարք հայտնի ֆիլմերում՝ «Միմինո» (1977), «Մի անհանգստացիր» (1969 թ.), «Վեռայի թաղային մեղեդիներ» (1973 թ.) և այլն։