Կորոնավիրուսի տարածումն ըստ շրջանների. դեկտեմբերի 22

Դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3064 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 212 526 է:  

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 740 պացիենտ, ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 188 408 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 2 182:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 1 241
  • Աջարիա — 191
  • Իմերեթի — 497
  • Քվեմո Քարթլի — 246
  • Շիդա Քարթլի — 244
  • Գուրիա — 52
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 264
  • Կախեթի — 196
  • Մցխեթա Մթիանեթի — 63
  • Սամցխե-Ջավախեթի — 53
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 17: