Արտգործնախարարների Թբիլիսիում կայացած հանդիպումը դրական քայլ է. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է  Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:

Պետքարտուղարն այն գնահատել է որպես դրական քայլ։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայմովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դրական քայլ կատարեցին՝ հանդիպելով Թբիլիսիում։ Ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենահուսալի միջոցն է»,- գրել է Բլինքենը։

Նշենք, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Թբիլիսին՝ խաղաղության հարթակ