ԵՄ-ն ողջունում է Թբիլիսիում հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն թվիթերյան իր էջում գրել է, որ Եվրամիությունը պաշտպանում է Վրաստանում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի որոշումը:

«Ես հիանալի հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և փոխվարչապետ Մուստաֆաևի հետ։ Մենք գնահատել ենք խաղաղ գործընթացի առաջընթացը։ Ես նաև Եվրամիության աջակցությունն եմ հայտնել Վրաստանում արտգործնախարարների հանդիպում անցկացնելու Ադրբեջանի և Հայաստանի որոշմանը»,- գրել է Կլաարը։

Նշենք, որ Թբիլիսիում հուլիսի 16-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը:

Թբիլիսին՝ խաղաղության հարթակ