Պապուաշվիլին շնորհավորել է հայ գործընկերոջը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել և շնորհավորել հայ գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանին, վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

«Այսօր տոնելով Հայաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակը, ես անհամբեր սպասում եմ երկկողմ հարաբերությունների հետագա առաջընթացին, քանի որ մենք միասին աշխատում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խթանման համար»,- գրել է Պապուաշվիլին:

Նշենք, որ այս տարի նշվում է Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Վրաստանի և Հայաստանի բարիդրացիությունն աննախադեպ է․ դիվհարաբերությունների 30 տարին