Նախագահից դժգոհ են, վարչապետից՝ գոհ. NDI

«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հարցման արդյունքների համաձայն՝ աճել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեության հանդեպ բացասական գնահատականը։

Հարցվածների 12 տոկոսը նախագահի գործունեությունը գնահատել է լավ, 43 տոկոսը՝ միջին, 40 տոկոսը՝ վատ, 5 տոկոսը չի պատասխանել։ Հատկանշական է, որ 2022 թվականի մարտին հարցված բնակչության 24 տոկոսը նախագահի գործունեությունը գնահատել է լավ, 42 տոկոսը՝ միջին, իսկ 24 տոկոսը՝ վատ, հարցվածների 9 տոկոսը չէր պատասխանել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գործունեությունը լավ է գնահատել հարցվածների 28 տոկոսը, միջին՝ 33 տոկոսը, վատ՝ 35 տոկոսը, հարցին չի պատասխանել 4 տոկոսը: Նշենք, որ 2022 թվականի մարտին հարցվածների 26 տոկոսը վարչապետի գործունեությունը գնահատել է լավ, 32 տոկոսը՝ միջին, իսկ 36 տոկոսը՝ վատ, հարցին չէր պատասխանել՝ 6 տոկոսը։

NDI-ը հարցումն անց է կացրել հուլիսի 14–ից օգոստոսի 15-ը, որին մասնակցել է 2 104 քաղաքացի Վրաստանի տարբեր շրջաններից