Թբիլիսիի քաղաքապետարանը Facebook-ում և Instagram-ում գովազդի վրա 170 000 լարի կծախսի

Թբիլիսիի քաղաքապետարանին կից գործող հաղորդակցությունների գործակալությունը ֆեյսբուքի ու ինստագրամի հարթակներում գովազդ տարածելու վրա 2021-ին էլ կծախսի 170 000 լարի, ինչպես դա արել էր նախորդ տարի:

Այս գումարով քաղաքապետարանը ծրագրում է վճարել սոցցանցերում տեղադրված կոնտենտի գովազդի համար: Այստեղից Թբիլիսիի քաղաքապետարանը որպես ամբողջական կառույց ներկայացված է ինստագրամում, իսկ ֆեյսբուքում կառույցի բոլոր բաժիններն առանձին էջեր ունեն, որոնք ներկայացնում ենք ստորև՝

  • Թբիլիսիի քաղաքապետարան
  • Առանձին 9 թաղամասերի ֆեյսբուքյան էջեր
  • Առողջապահության և սոցիալական ծառայության քաղաքային գործակալություն
  • Մշակույթի, կրթության, սպորտի ու երիտասարդության հարցերի ծառայություն
  • Քաղաքային տեսչություն
  • Շրջակա միջավայրի պաշտպանության  քաղաքային ծառայություն
  • Տրանսպորտի ու քաղաքային զարգացման  ծառայություն
  • Ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայություն
  • Կենդանիների մոնիթորինգի ծառայություն
  • Թբիլիսիի գլխավոր գրադարան
  • Ճարտարապետության ծառայություն
  • Գույքի կառավարման ծառայություն
  • Վրաստանի ազգային բուսաբանական այգի
  • Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման ծառայություն
  • Թբիլիսիի զարգացման հիմնադրամ
  • Երիտասարդների ազգային դղյակ
  • Իմ փաստաբանը
  • Թբիլիսիի մեդիադարանների միավորում
  • Թբիլիսիի կենդանաբանական  այգի
  • Թբիլիսիի տրանսպորտային  կազմակերպություն
  • Թբիլսերվիս գրուպ

Հանրության հետ հաղորդակցության գործակալությունը ստեղծվել է 2018  թվականին ու նախորդ տարվա դրությամբ՝ 55  աշխատակից ունի: