«Վրացական երազանք»-ի քարոզիչներին կոչ եմ անում շարունակել աշխատանքը. Մդինարաձե

«Վրացական երազանք»-ի քարոզիչները օրենքի շրջանակներում են գործում: Կոչ եմ անում նրանց շարունակել իրենց աշխատանքը», — հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:

«Մեր աջակիցները, կուսակցության ակտիվը, մեր համակարգողները իրավունք ունեն լինել ընտրատեղամասերի մոտ: Այդ թվում քարոզելու իրավունք ևս ունեն, չնայած քարոզչության փաստեր չկան: Խոսքը նրա մասին է, որ նրանք հաշվառում են մեր աջակիցներին, ինչի իրավունքն ունեն: Նրանց կոչ եմ անում շարունակել աշխատանքը»,- հայտարարել է Մդինարաձեն: