Մարգվելաշվիլին մտահոգված է՝ բազմակուսակցական խորհրդարան չի լինի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին արևմտամետ քաղաքական կուսակցությունների կազմալուծումը շատ ցավալի փաստ է համարում: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ընտրատատեղամասում քվեարկելիս նախագահը նշել էր, որ քվեարկում է բազմակուսակցական խորհրդարանի համար։

«Ցավոք խորհրդարանում ներկայացված չեն կուսակցությունների լայն ցուցակ։ Հարկ է նշել, որ սա գործող ընտրական համակարգի արդյունքն է, որի փոփոխման համար երկար, սակայն ապարդյուն պայքարել է նախագահը»,-ասել է նախագահի մամուլի խոսնակը:

Թողնել պատասխան