Վրաստանում տարեկան գնաճը 5,3 տոկոս է

2023 թվականի մարտին, փետրվարի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,2 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 5,3 տոկոս, փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրակն ծառայությունը (Geostat):

Ըստ Geostat-ի՝ չնայած այն հանգամանքին, որ գնաճը սկսել է նվազել, գնային փոփոխությունների հիմնական ազդեցությունը տարեկան գնաճի ձևավորման վրա եղել է հետևյալ խմբերի վրա.

  • պարենային ապրանքներ և ոչ ոգելից խմիչքներ խմբում գներն աճել են 11,8 տոկոսով՝ տարեկան գնաճը արտացոլելով 3,91 տոկոսային կետով,
  • բանջարեղեն՝ 28,8 տոկոս,
  • հաց և հացաբուլկեղեն՝ 16,8 տոկոս,
  • կաթ, պանիր և ձու՝ 13,6 տոկոս,
  • ձուկ՝ 10,9 տոկոս,
  • միս և մսամթերք՝ 10,4 տոկոս,
  • հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ և բնական հյութեր՝ 10,1 տոկոս,
  • սուրճ, թեյ և կակաո՝ 8,7 տոկոս,
  • շաքարավազ, մուրաբա և այլ քաղցրավենիքներ՝ 2,7 տոկոս,
  • միաժամանակ նվազել են մրգի և խաղողի գները՝ -2,4 տոկոս: