Վրաստանի արտգործնախարարը Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի հանրապետությունում,  հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Հանդիպմանը կողմերը դրական են գնահատել երկու երկրների միջև առկա բարեկամական և ռազմավարական հարաբերությունները: Հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ նախագծերին,  ընդգծել են դրանց իրագործման հարցում  ակտիվ համագործակցության կարևորությունը:

Վրաստանի արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը նաև նշվել է բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի պահպանման և հետագա ակտիվացման անհրաժեշտությունը: Նաև խոսվել է մշակույթի ոլորտում  երկկողմ համագործակցության զարգացման մասին:

Ջանելիձեն դատապարտել է Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող ահաբեկչությունները՝ իր զորակցությունը  հայտնելով  Թուրքիայի իշխանություններին ու թուրք ժողովրդին:

Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին վերահաստատել է Անկարայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամողջականությանն ու ինքնիշխանությանը: Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել եվրապական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու  հարցում Թուրքիայի կողմից  ցուցաբերվող  աջակցության համար:

Թողնել պատասխան