Համաշխարհային բանկը Վրաստանի համար 5.2 % տնտեսական աճ է կանխատեսում

Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների՝ 2017 թվականին Վրաստանի տնտեսական աճը հասնելու  է 5,2 %-ի: Վրաստանյան bpn.ge տնտեսական պորտալի տեղեկատվությամբ՝ Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցը վկայում է, որ 2018-ին տնտեսական աճի ցուցանիշը  կազմելու է 5,3%: Սակայն 2019-ին նվազելու է մինչև 5,0%:

Նախորդ տարվա հաշվետվությունից հետո Համաշխարհային բանկը բարելավել է Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումները՝ ընթացիկ տարվա համար՝ 0,7, իսկ 2018-ի համար՝ 0,3 %-ով: Բացի այդ, ըստ զեկույցի՝ 2017-ին համաշխարհային տնտեսական աճը կազմելու  է 2,7 %, 2018-ին` 2.9 %:

Թողնել պատասխան