Սամտրեդիայում բնակիչները փակել են ճանապարհը

Սամտրեդիայի շրջանի Բաշ գյուղի բնակիչները բողոքում են հանքային շինանյութ տեղափոխող մեքենաների երթևեկից, ինչն անկարելի է դարձնում բնակավայրում ապրելը։

Տեղացիները թույլ չեն տալիս բեռնատար մեքենաներին անցնել՝ նշելով, որ օրվա ընթացքում գյուղի կենտրոնական փողոցով ավելի քան 500 բեռնատարի տեղաշարժը անտանելի փոշու ու աղմուկի մեջ է թողնում բնակավայրը: Ըստ նրանց ճանապարհները չեն վերանորոգվում և գյուղում ապրել արդեն հնարավոր չէ:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Սամտրեդիայի քաղաքապետը և ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները: Նրանք վստահեցրել են, որ հարցը լուծելու համար ճանապարհներ են փնտրում, որոշման մասին կտեղեկացնեն մի քանի օրից:

Imedinews-ի փոխանցմամբ, Սամտրեդիայի քաղաքապետ Վալերիան Փոցխվերիան բնակիչների պահանջների հետ համաձայն է և խոստացել է, որ ամեն ինչ կանի խնդիրն արագ կարգավորելու համար:

Թողնել պատասխան