Ընդդիմադիր կուսակցությունները քննադատում են Մարգվելաշվիլիին

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները քննադատել են նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին։

«Եվրոպական Վրաստան» խորհրդարանական խմբակցության նախագահ Օթար Կախիձեն հայտարարել է, որ տրամաբանություն չի տեսնում Գիորգի Մարգվելաշվիլիի որոշման մեջ:

«Երբ գործը վերաբերվում է մոլագարներին և թմրանյութեր իրացնողներին, անհրաժեշտ է դառնում համաներման կիրառումը, սակայն տվյալ պարագայում մենք նրա այս քայլում տրամաբանություն չենք տեսնում»,-հայտարարել է Օթար Կախիձեն:

Վեփխիա Բաքրաձեի համաներումը անհասկանալի է նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության համար: Սալոմե Սամադաշվիլիի հայտարարությամբ, նախագահը համաներման իրավունքը չի օգտագործում Իվանիշվիլիի (նախկին վարչապետ, խմբ․) կողմից իրականացվող քաղաքական ճնշումների դեմ պայքար տանելու համար, այլ ուղղակի ազատ է արձակում հանցագործներին:

«Այս ամենի արդյունքում մենք ունենք այնպիսի իրավիճակ, ըստ որի պետությունը անկարող է հանցագործների դեմ պայքարում»,-հայտարարել է Սալոմե Սամադաշվիլին:

Հիշեցնենք որ, Վեփխիա Բաքրաձեն կնոջ հանդեպ բռնություն կիրառելու մեղադրանքով ձերբակալվել է 2015 թվականին, 2017-ին նա նախագահի համաներմամբ ազատ է արձակվել։

ՆԳՆ-ի փոխանցմամբ, 2018 թվականի ապրիլի 13-ին Բաքրաձեն երկրորդ հանցանքն է գործել՝ երկու անչափահաս երեխաների առջև կտրելով նախկին կնոջ՝ 25-ամյա Թամար Գամրեկելաշվիլիի կոկորդը:

Նյութի աղբյուրը՝ rustavi2.ge

Թողնել պատասխան