Խորհրդարանում ՆԳ նախարարի հետ հանդիպումը տեղի կունենա մայիսի 18-ին

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան խորհրդարան կներկայանա մայիսի 18-ին: Հանդիպումը կսկվի ժամը ՝ 16:00-ին:

Գախարիան պատգամավորների հետ կքննարկի ՆԳՆ-ում 2018 թ. իրականացվող աշխատանքների արդյունքները, նախարարության ընթացիկ և պլանավորված բարեփոխումները և մայիսի 12-ին «Բասիանի» և «Գալերի» ակումբներում իրականացված քննչական գործողությունները։

Խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին տեղեկացրել է, որ նախարարի ելույթից հետո կլինի հարց ու պատասխան, այնուհետև պատգամավորները ելույթ կունենան մեծամասնական, փոքրամասնական և խմբակցությունների տեսքով, վերջում նախարարը կրկին կդիմի խորհրդարանին:

Թողնել պատասխան