Սերժանտին կախված են գտել

Վրաստանի պաշտպանության բանակի սերժանտ Մամուկա Մելաձեին երեկ երեկոյան կախված են գտել ՊՆ օբյեկտներից մեկում։ Թե կոնկրետ որտեղ՝ դեռ տեղեկություններ չեն հաղորդվում։

ՊՆ մամուլի ծառայությունը կարճ հաղորդագրության մեջ որպես ինքնասպանության հավանական պատճառ նշվում է ընտանեկան կոնֆլիկտը։

Նշենք, որ Մամուկա Մելաձեն մասնակցել է Աֆղանստանում Վրաստանի պաշտպանության ուժերի միջազգային առաքելությանը։