Առաջիկա օրերի եղանակը

Վրաստանում ապրիլի 23-24-ը հիմնականում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը կբարձրանա բոլոր շրջաններում, որոշ մարզերում հնարավոր են անձրևի տեսքով տեղումներ։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-22-ը ցածրադիր գոտիներում կկազմի +19 — +24 աստիճան, ապրիլի 23-24-ը կհասնի +24 — +29 աստիճանի։ Ապրիլի 25-ին Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է անձրև տեղա։

Ապրիլի 21-22-ը Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 23-25-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կկազմի +23 — +25 աստիճան տաքություն։