Թուրքիան կշարունակի պանօսմանիզմի քաղաքականությունը. Արեշիձե

«Թուրքիայի հանրաքվեն իշխանություններին հնարավորություն է տալիս իրականացնել պանօսմանիզմի քաղաքականություն»,-ասում է փորձագետ Մամուկա Արեշիձեն։ 

Անդրադառնալով ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեին, Արեշիձեն նշում է, որ սահմանադրական փոփոխությունները Վրաստանի համար վտանգ չեն հանդիսանում, սակայն Թուրքիայի իշխանություններին հնարավորություն է տալիս իրականացնել պանօսմանիզմի ծրագիրը։

Վերլուծաբանի փոխանցմամբ՝  պանօսմանիզմի գաղափարախոսությունը ենթադրում է Օսմանյան կայսրության ազդեցության վերականգնում այնպիսի երկրներում, ինչպիսին է Սիրիան, Իրաքը, Բալկանյան երկրներն ու կովկասյան տարածաշրջանը:

«Մենք հստակ պետք է գիտակցենք, որ քաղաքական այս գաղափարախոսության ներկայացուցիչը  Թուրքիայիի իշխող ուժն է: Այս քաղաքական գաղափարախությունը պանօսմանիզմն է, որի հիմնադիր հայրերից մեկը Քեմալ Աթաթուրքն է»,- հայտարարել է Արեշիձեն:

Փորձագետը նշել է, որ հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում Թուրքիայի բոլոր քաղաքացիների տրամադրվածությունը:

«Սահմանադրական փոփոխությունները ուղղված են Էրդողանի իշխանության վերարտադրմանը: Ցավոք, նման դեպքեր լինում են նաև այլ երկրներում: Ժամանակին նույնը տեղի է ունեցել նաև Ռուսաստանում: Չնայաց նրան, որ հանրաքվեն հաղթանակ է բերել Էրդողանին, չենք կարող ասել, որ դա ողջ թուրք հասարակության կամքն է»,- հայտարարել է Մամուկա Արեշիձեն:

Թողնել պատասխան