Հրապարակվել է «Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամ»-ի զեկույցը

«Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամ»-ը հրապարակել է 2016 թվականի մեդիա մոնիտորինգի արդյունքները:

Զեկույցը ընդգրկում է 2016 թվականին վրաստանյան լրատվամիջոցներում տեղ գտած հակաարևմտյան բնույթի հաղորդագրությունները:

Ուսումնասիրության համաձայն` հակաարևմտյան հռետորությամբ հատկապես աչքի են ընկել մի շարք հոգևորականներ,  քաղաքական գործիչներից՝ «Վրաց հայրենասերների դաշինք»-ի անդամները:

«Կարծում եմ, որ մեր ուսումնասիրությունը կօգնի հանրությանը տեսնել իրական պատկերը, թե ովքեր են Վրաստանում ռուսական քարոզչությամբ զբաղվում»,- հայտարարել է «Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամ»-ի ղեկավար Թամար Կինծուրաշվիլին:

Թողնել պատասխան