Վրաստանի ԿԳՆ-ն պարգևատրել է շնորհալի աշակերտներին

Վրաստանի ԿԳՆ-ն ոսկե և արծաթե մեդալներով պարգևատրել է 2016-2017 ուսումնական տարվա շնորհալի աշակերտներին:

Ոսկե մեդալ է ստացել նաև Թբիլիսիի թիվ 103 (վրաց-հայկական) հանրային դպրոցի աշակերտ Աննա Օգանեսյանը:

Գերատեսչությունը, սակայն դեռևս չի հստակեցնում, թե մեդալները երբ կփոխանցվեն աշակերտներին։

«Ալիք մեդիան» միանում է մեդալակիրներին ուղղված շնորհավորանքներին։