Հայտնի են նոր դեպքերի վարակման աղբյուրները

Վախթանգ Բոճորիշվիլիի անվան կլինիկայի վերահսկիչ խորհրդի ղեկավար Մակա Սոլողաշվիլիի խոսքով՝ կլինիկայում գտնվող 11 նոր հիվանդներից 7-ը «Սաբուրթալոյի կլաստերից» (նկատի ունի Սաբուրթալոյի դեպքերի վարակման շրջանակը, խմբ․) են, իսկ 4-ը՝ Բոլնիսիի:

Սոլողաշվիլիի խոսքով հաստատված նոր դեպքերից միայն մեկի վիճակն է ծանր:

«Վերակենդանացման բաժնում 43 հիվանդ կա: Նրանցից 29-ի մոտ է կորոնավիրուս ախտորոշված, 7-ը` անչափահաս են: Երեկ ավելացած 11 հիվանդներից 7-ի մոտ վիրուսն արդեն ախտորոշված էր, իսկ 4-ի մոտ վիրուսի առկայությունը հաստատվել է մեր կլինիկայում։ Վերջիններս «Բոլնիսիի կլաստերից» են, մյուսները՝ «Սաբուրթալոյի», — ասել է Մակա Սոլողաշվիլին: