Փաշինյանն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նա նշել է, որ ընտանիքի անդամները վարակվել են իրենից:

Ըստ Փաշինյանի, իրենց մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների, անգամ ջերմություն չունեն:

Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին աշխատելու է վարչապետի կեցավայրից, որտեղ կան աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

ՀՀ վարչապետը նաև նշել է, թե ումից է առավել հավանական, որ վարակվել է: Ըստ նրա, կառավարության աշխատակիցը, որը նիստերից առաջ շարում է բաժակները, եղել է առանց ձեռնոցների, ինքը դա տեսել է, նկատողություն արել, բաժակները փոխվել են, սակայն հետո պարզվել է՝ այդ աշխատակիցը կորոնավիրուս է ունեցել: