Արգելքների վերացման հերթական փուլը. ինչ է թույլատրվում այսօրվանից Վրաստանում

Այսօրվանից` հունիսի 1-ից Վրաստանում աշխատանքը վերսկսել կկարողանան բոլոր տեսակի խանութները, խոշոր առևտրի կենտրոնները, բաց և փակ շուկաները, ինչպես նաև բացօթյա ռեստորաններն ու սրճարանները:

Վերոնշյալ բոլոր օբյեկտները պետք է պահպանեն Առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Պարտադիր է դիմակ կրելը:

Ռեստորաններում ու սրճարաններում սեղանների միջև հեռավորությունը պետք է լինի նվազագույնը 2 մետր: Նույն սեղանի շուրջ չի թույլատրվում 6-ից ավել մարդու նստելը:

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, հունիսի 8-ից երկրում աշխատանքը կկարողանան սկսել նաև փակ տեսակի ռեստորանները և կվերականգնվի միջքաղաքային երթևեկությունը: