Քութայիսիի միջազգային օդանավակայանում ուղևորահոսքն աճել է

2023 թվականի փետրվարին Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 59 տոկոսով։

Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ փետրվարին օդանավակայանից օգտվել է 75 հազար 733 ուղևոր, այնինչ մինչև համաճարակը՝ 2019 թվականի փետրվարին, 47 հազար 573 ուղևոր էր օգտվել։

Նույն աղբյուրի տվյալներով՝ բացի ուղևորահոսքից, փետրվարին ավելացել է նաև չվերթերի թիվը. օդանավակայանը մեկ ամսում սպասարկել է 256 չվերթ։

Այս փուլում Քութայիսիի միջազգային օդանավակայանում գործում է 5 ավիաընկերություն՝ 17 երկրների 28 ուղղություններով։