Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա զորավարժություններ՝ Թբիլիսիում

«Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունների շրջանակներում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները ցուցադրական վարժանքներ են անցկացրել Թբիլիսիի Վազիանի ռազմաբազայում, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։

ՊՆ-ի փոխանցմամբ, զորավարժություններին հետևել է պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին։

Նշվում է, որ ցուցադրական զորավարժություններում հատուկ նշանակության ջոկատները իրականացրել են ռազմական ազատ անկման, օդի մատակարարման, զրահատեխնիկայով օբյեկտի վրա գրոհի, ստատիկ պարաշյուտով ԱՆ-2 տիպի թռչող սարքից շենքի գրավում և վայրէջք։

«Կովկասյան արծիվ-2022» զորավարժության նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից հատուկ նշանակության ուժերի կարողությունների համակարգումը, փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և հրամանատարության ու վերահսկողության բարելավումը։

«Կովկասյան արծիվ-2022» զորավարժություններին մասնակցող հատուկ նշանակության խմբերը կկիսվեն կրակային և բժշկական պատրաստության, բնակեցված տարածքում կռվելու և հատուկ գործողություններ իրականացնելու իրենց փորձով։

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի «Կովկասյան արծիվ-2022» եռակողմ վարժանքն անցկացվում է ամեն տարի բոլոր երեք երկրներում ռոտացիայի սկզբունքով։ Անցյալ տարի զորավարժությունները հյուրընկալվել են Թուրքիայի կողմից»,- նշված է ՊՆ-ի տեղեկատվության մեջ։