Թիֆլիս՝ իմ փոքրիկ Փարիզ. Երևանում կկայանա Թենգիզ Միկոյանցի ցուցահանդեսը

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում հոկտեմբերի 25-ին տեղի կունենա վրացահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թբիլիսի՝ իմ փոքրիկ Փարիզ» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Սա այս տարի պատկերասրահի կողմից վերականգնվող հայ-վրացական մշակութային կապերի երկրորդ ցուցադրությունն է։ Ամիսներ առաջ տեղի էր ունեցել վրաց գեղանկարչուհի Ցիռա Կալանդաձեի ապլիկացիոն աշխատանքների ցուցահանդեսը։