Վրաց եկեղեցին նշում է Սուրբ Գիորգիի տոնը

Վրաց Ուղղափառ եկեղեցին նոյեմբերի 23-ին նշում է Սուրբ Գիորգիի տոնը, որի կապակցությամբ եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ։ Իսկ Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում պատարագ կմատուցի համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը:

Սուրբ Գիորգին ծնվել է երրորդ հարյուրամյակի երկրորդ կեսին Կապադովկիայի հարուստ քրիստոնյա ընտանիքում: Հետագայում նա դարձել է Հռոմեական կայսր Դիոկլիտիանոսի զորքի գլխավոր հրամանատարը: Քրիստոնեություն ընդունելուց հետո Սուրբ Գիորգին կայսրին դեմ է դուրս եկել, որի համար էլ 303 թ.-ին գլխատվել է։

Ուղղափառ եկեղեցու պատմության մեջ Սուրբ Գիորգին մտել է որպես հզոր և անպարտելի երկնային հովանավոր: