Դարչիաշվիլին հանդիպել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ, հայտնում է ԱԳՆ-ն։

Տեղեկության համաձայն՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի ընթացիկ հարցեր և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության առաջընթացը, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների կատարման առումով ձեռք բերված առաջընթացը։

Այս համատեքստում զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցին Վրաստանի՝ Եվրամիության հետ իրավական և ինստիտուցիոնալ համապատասխանության վերաբերյալ, որն, ըստ ԱԳՆ-ի, դրական է գնահատում երկրում իրականացվող բարեփոխումները։