Մեկնարկել են ՆԱՏՕ-ի մասշտաբային զորավարժությունները

Այսօր Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի Tobruq Legacy-19 զորավարժությունները: Հյուսիսատլանտյան դաշինքի 19 անդամ երկրների զինվորականներ հակահրթիռային և հակաօդային պաշտպանության ոլորտում կմշակեն միասնական գործողություններ, գրում է BBC-ն:

Զորավարժություններն ընթանում են Ռուսաստանի Կալինինգրադի շրջանի սահմանից 60 կմ հեռավորության վրա, ինչը զայրացնում է Ռուսաստանին: Բացի Լեհաստանից ՆԱՏՕ-ն ևս մի քանի զորավարծություններ է անցկացնում կենտրոնական Եվրոպայում՝ Լատվիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Բալթիկ ծովում:

Զորավարժություններն ուղղված են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանունակության ուժեղացմանը: