«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում կծախսվի 40 մլն լարի

«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում նախատեսվում է ծախսել 40 մլն լարի: Այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի առաջին տարեկան զեկույցում, որը ներկայացվել է խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստին:

Փաստաթղթում ասվում է, որ «Գյուղի աջակցության ծրագիրը» վերականգնվել է 2019 թվականին, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 40 մլն արժողությամբ 4 հազար 833 փոքր բյուջե ունեցող ենթակառուցվածքային ծրագիր:

Կառավարության պարզաբանմամբ, «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացված նախագծերն ընտրվել են բնակչության անմիջական մասնակցությամբ, ինչը կարևոր քայլ է ապակենտրոնացման գործընթացում: