Օմբուդսմանը 1 տարում խտրականության 164 հարց է քննարկել

Հուլիսի 19-ին Վրաստանի խորհրդարանում կայացել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիայի ամենամյա հաշվետվությունը:

Ինչպես հայտարարել է Լոմջարիան, հավասարության ոլորտում գոյություն ունեցող օրինագծերի արդյունավետ իրականացմանը խանգարում են ոչ բավարար օրենսդրական երաշխիքները և հանրության մեջ արմատավորված սխալ հայացքները:

«2017թ․ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը խտրականության հետ կապված 164 նոր գործ է քննարկել, որոնց համաձայն, ամենից անպաշտպան խմբերի շարքերում դարձյալ մնում են կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, ԼԳԲՏ համայնքի և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները», — ասել է Լոմջարիան:

Ըստ օմբուդսմանի՝ խտրականության դեպքերն ամենից շատ հանդիպում են աշխատանքային հարաբերություններում:

Լոմջարիան խորհրդարանում ներկայացրել է նաև փախստականների իրավիճակը և նշել, որ նրանց մեծ մասն ապրում է ծանրագույն պայմաններում:

«2017թ․ 123 միլիոն լարիից ավելի գումար է ծախսվել փախստականներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Հարկավոր է փոխել առկա մոդելը և անցնել նրանց կարիքների վրա հիմնված օգնությանը, ինչը կարագացնի փախստականների վերաբնակեցման գործընթացը: Սա այն դեպքում, երբ 52 000-ից ավելի փախստական համապատասխան բնակության վայրի է սպասում»,- հայտրարել է Լոմջարիան:

Թողնել պատասխան