Բախտաձեն ընդունել է Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնախմբի անդամներին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին։

Հանդիպմանը խոսվել է երկրում առկա քաղաքական իրավիճակի, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի և նախընտրական շրջանի մասին:

Գլխավոր թեմաներից է եղել նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում առկա իրավիճակը, այդ թվում Ատուց գյուղի մոտակայքում օրեր առաջ տեղի ունեցածը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամների հետ հանդիպել է նաև Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: