Թբիլիսիի քաղաքապետարանն ամանորյա լուսավորության վրա 2 մլն լարի կծախսի

Թբիլիսիի քաղաքապետարանն այս տարի ամանորյա լուսավորության վրա 2 մլն լարի կծախսի: Նախորդ տարի Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի որոշմամբ, մայրաքաղաքի լուսավորության համար 3 մլն լարի էր հատկացվել:

Այս տարի ևս «Թբիլիսերվիս» խմբի հայտարարած մրցույթին մասնակցում է միայն  իտալական ընկերությունը, որի հետ պայմանգիր էր կնքվել նաև անցյալ տարի։ Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2»-ը։

Վրաստանի մայրաքաղաքն արդեն պատրաստվում է Ամանորին։ «Ալիք մեդիան» հաղորդել է, որ «Թբիլսերվիս» խումբը մայրաքաղաքում սկսել է լուսավորության համակարգերի տեղադրումը։