Իսրայելի նախագահը հանդիպել է Վրաստանի կրոնի հարցերով գործակալության ղեկավարին

Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը այցելել է Թբիլիսիում գտնվող սինագոգ,  հանդիպել է նաև կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակղմաձեին: 
Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Իսրայելում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պաատա Կալանդաձեն և Վրաստանում Իսրայելի դեսպան Շափթայ Ցուրին:

Իսրայելի նախագահը կարևորել է  վրաց և հրեա ժողովուրդների բազմադարյա պատմական բարեկամությունը՝ հատուկ  ընդգծելով  նաև հրեական մշակույթի տարածման գործում վրաց հրեաների կարևոր դերը:

Իսրաելի նախագահը նշել է, որ Վրաստանը միակ երկիրն է, որտեղ հակասեմական տրամադրություններ չեն եղել:

Թողնել պատասխան