Ամենամեծ նվիրատվությունը ստացել է «Եվրոպական Վրաստան»-ը

Ընթացիկ տարվա օգոստոսի 7-ի տվյալներով, Վրաստանում գործող կուսակցություններից   ամենամեծ նվիրատվությունը ստացել է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը՝ 274  224 լարի, ամենաքիչը՝ «Հանրապետական»-ը՝ 225 լարի:

Աուդիտի ծառայության կողմից հրապարակված տեղեկատվությունում, ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին «Քաղաքացիական պլատֆորմ-նոր Վրաստան»-ը նվիրատվության կարգով ստացել է 119 997 լարի, «Վրացական երազանքը»՝ 93 025, «Միացյալ ազգային շարժումը»՝ 69 173, իսկ «Գիրչին»՝ 35 289 լարի:

Ընդհանուր հաշվարկներով բոլոր կուսակցությունների կողմից ստացված նվիրատվությունները կազմում են 633 585 լարի:

Թողնել պատասխան