ԿԳՄՍ նախարարությունը նորից կբաժանվի երկու մասի

Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Մշակույթի և սպորտի նախարարությունը կառանձնանա Կրթության և գիտության նախարարությունից:

Նրա խոսքով՝ այս ընթացակարգը տեղի կունենա մինչև փետրվար:

«Մշակույթի և սպորտի նախարարության առանձին բաժանման հարցի շուրջ շատ ենք քննարկել և որոշումն ընդունված է: Մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես եղել է նախկինում, կբաժանվի Կրթության նախարարությունից: Սա կախված է այն իրավական և օրենսդրական ընթացակարգերից, որոնք պարտադիր են և կարծում եմ, մինչև փետրվար դա տեղի կունենա», — հայտարարել է Գախարիան:

Հիշեցնենք՝ Կրթության ու գիտության և Մշակույթի ու սպորտի նախարարությունները միավորվել էին նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի օրոք, կառավարության կազմը փոքրացնելու նպատակով: