887 նոր դեպք և 11 մահ. կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսով վարակման ևս 887 նոր դեպք է հաստատվել, առողջացել է 242 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ևս 11 մարդ՝ ընդհանուրը կազմելով 124:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 15327 դեպք, իսկ առողջացածների ընդհանուր թիվը՝ 7 613 է: