Հունիսին էժանացած ապրանքները

Վրաստանում բազային գնաճը 2023 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,1 տոկոս, փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Ըստ Geostat-ի՝ 2023 թվականի հունիսին, մայիս ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,7 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,6 տոկոս։

10 պարենային ապրանքներ, որոնց գինը վերջին մեկ ամսվա ընթացքում ամենաշատն է նվազել.

  • սալոր՝ 40 տոկոս,
  • արևածաղկի ձեթ՝ 39,7 տոկոս,
  • հնդկաձավար՝ 37,8 տոկոս,
  • խաղող՝ 36,3 տոկոս,
  • կարտոֆիլ՝ 35,1 տոկոս,
  • ճակնդեղ՝ 33,2 տոկոս,
  • կաղամբ՝ 24,8 տոկոս,
  • կանաչեղեն՝ 23 տոկոս,
  • մարգարին՝ 17,6 տոկոս,
  • գազար՝ 12,2 տոկոս: