Հունիսին թանկացած ապրանքները

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի հունիսին, մայիս ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,7 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,6 տոկոս։

Նույն վիճակագրության տվյալներով, բազային գնաճը 2023 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,1 տոկոս։

10 պարենային ապրանքներ, որոնց գինը վերջին մեկ ամսվա ընթացքում ամենաշատն է բարձրացել.

  • վարունգ՝ 50 տոկոս,
  • սոխ՝ 27,5 տոկոս,
  • տոմատի մածուկ՝ 27,6 տոկոս,
  • եգիպտացորենի ալյուր՝ 25,5 տոկոս,
  • մարինացված վարունգ՝ 15,3 տոկոս,
  • տավարի միս՝ 17,7 տոկոս,
  • թարմ ձուկ՝ 16,7 տոկոս,
  • թխվածքներ՝ 16,1 տոկոս,
  • մանանեխ՝ 16 տոկոս,
  • գործարանային կաթ՝ 13,3 տոկոս: