Ոչ մի բանտարկյալ չպետք է արտոնյալ լինի. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա հնարավոր տեղափոխման մասին ասել է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունն անում է ամեն ինչ՝  բանտարկյալների առողջությունն ու իրավունքները պաշտպանելու համար։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ոչ մի բանտարկյալ չպետք է արտոնյալ լինի:

«Ես գիտեմ, որ պետությունը, տվյալ դեպքում՝ արդարադատության նախարարությունը, ամեն ինչ անում է, որ նրա և մյուս բանտարկյալների առողջությունը լինի լիովին պաշտպանված, նաև նրանց իրավունքները պաշտպանված լինեն»,- ասել է վարչապետը:

Ի դեպ, Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն հայտնել էր, թե չի բացառում, որ ուկրաինական դատարանը որոշում կայացնի Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու մասին։

«Գերության 365 օր». Սաակաշվիլիի ձերբակալությունից մեկ տարի անց