Վրաստանն ընթանում է շատ ճիշտ ուղղությամբ. Ավստրիայի դաշնային կանցլեր

Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամերը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ Վրաստանն ընթանում է շատ ճիշտ ուղղությամբ:

Նեհամերը խոստացել է օգնել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին։

«Վրաստանի տարածքի մի մասը օկուպացված է, ձեր երկրի տարածքում տեղակայված են ռուս զինվորականներ, և դա ինքնըստինքյան բերում է այն իրողությանը, որ Վրաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը պետք է արտահայտվի այլ իրականության մեջ։ Դրա համար կարող եմ ասել` ուրախ եմ, որ Վրաստանն աջակցեց Եվրամիության սահմանած բոլոր ֆինանսական պատժամիջոցներին, դա իսկապես հեշտ չէ, քանի որ ճնշումը Վրաստանի վրա շատ մեծ է»,- ասել է Նեհամերը:

Ընդգծվել է տարածաշրջանի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միասնական ջանքերի կարևորությունը