Կոմիտասի երգարվեստը Թբիլիսիի հռոմեական-կաթոլիկ եկեղեցում

Թբիլիսիում շարունակվում են Կոմիտաս վարդապետի 150-այակին նվիրված միջոցառումները: Ապրիլի 25-ին Թբիլիսիի հռոմեական կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ համերգ: Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու քույր եկեղեցիները ներկայացրեցին վարդապետի երգարվեստը:

Միջոցառումը կազմակերպվել էր Վիրահայոց թեմի, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Կոմիտասի կյանքի մասին զեկույց ներկայացնելու նպատակով Թբիլիսի էր ժամանել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Մհեր Նավոյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մի քանի կարևոր նկատառում է արել զեկույցում՝ ներկայացնելով Կոմիտասի կենսագրությունը՝ ներկաների տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով:

Կոմիտասի երգարվեստը ներկայացրեցին Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան  պետական կոնսերվատորիայի լարային երաժշտության քառյակը (պրոֆեսոր Էռնստ Առաքելով) և միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահար Մարիաննա Ասրիևան, ինչպես նաև Վիրահայոց թեմի «Մակար Եկմալյան» եկեղեցական երգչախումբը (խմբավար՝ Սվետլանա Տատոևա) և այլոք:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վիրահայոց թեմի մամուլի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ ավելի մասշտաբային համերգ նախատեսվում է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայում, Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին:

Միջոցառման վերջում Վիրահայոց թեմի առաջնորդն արվեստագիտության դոկտոր Մհեր Նավոյանին փոխանցեց Կոմիտասի գեղանկարը՝ «Ալիք մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանի և նկարչուհի Մարինա Խաչատուրովայի կողմից:

Ամբողջական համերգը կարող եք դիտել հետևյալ հղումներով.

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Թբիլիսիի Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցում

Posted by Aliq Media on Thursday, April 25, 2019

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Թբիլիսիի Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցում

Posted by Aliq Media on Thursday, April 25, 2019

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Թբիլիսիի Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցում

Posted by Aliq Media on Thursday, April 25, 2019