Երեկվա օրը համառոտ. մարտի 3

Վրաստանի խորհրդարանի ընդդիմության ներկայացուցիչները հանդես են գալիս եվրոպական ապագան փրկելու համար միասնական շարժում կամ հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, 2022 թվականին Վրաստանում ռուբլու շրջանառությունն աճել է 180 տոկոսով։

Վրաստանի գիտական ​​անձնակազմին, գիտաշխատողներին, բարձրագույն կրթության ադմինիստրատորներին և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին անհանգստացնում են խորհրդարանում քննարկվող «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծերը։

Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի հետազոտության տվյալներով, 2022 թվականին էլեկտրաէներգիայի արտահանումից ստացված եկամուտը կազմել է 84,3 մլն դոլար։

Վրաստանում «Մեկ միլիոն ստորագրություն Եվրամիության համար» խորագրով նոր արշավ է մեկնարկել: Վրաստանի ցանկացած քաղաքացի, ով կարծում է, որ Եվրամիությանն անդամակցելը վրաց ժողովրդի ընտրությունն է, կարող է փաստաթուղթը ստորագրել էլեկտրոնային եղանակով։

Վրաստանում վերջին 7 տարում (2016-2022 թվականներին) հոգևորական ծառայության կամ հոգևոր ճեմարանում սովորելու հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգվել է 55 հազար 321 քաղաքացու դեպքում:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Սամանտա Պաուերը Վրաստանի խորհրդարանին կոչ է անում մերժել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերը։

Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի որոշումը՝ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման տեղափոխելու միջնորդությունը մերժելու մասին, ամենայն հավանականությամբ, կբողոքարկվի Ստրասբուրգում։

Վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» և «Թբիլիսի օդանավակայան» մաքսակետերում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները քաղաքացիների ֆիզիկական, ինչպես նաև կասկածելի ուղեբեռի մանրամասն զննության արդյունքում հայտնաբերել են 339 հազար 957 դոլար և 1 470 թուրքական լիրա չհայտարարագրված գումար։

Մոլդովայի պետական ​​ավիաընկերությունը չեղարկում է թռիչքները դեպի հինգ երկրների մայրաքաղաքներ՝ Պրահա, Լոնդոն, Փարիզ, Ստամբուլ և Թբիլիսի, ինչպես նաև հակառակ ուղղություններով: